Արցախը որպես պետություն տարիներ շարունակ գոյություն ունի, այժմ պետք է խոսք գնար դե յուրե ճանաչման մասին. Էնֆիաջյան |tert.am|
13:42 - 08 հոկտեմբերի, 2020

Արցախը որպես պետություն տարիներ շարունակ գոյություն ունի, այժմ պետք է խոսք գնար դե յուրե ճանաչման մասին. Էնֆիաջյան |tert.am|

tert.am: Մենք լավ գիտակցում ենք, որ մեր բանակի հոգին բարձր է, ռազմատեխնիկայի և սպառազինության խնդիր չունենք և կարող ենք պարտադրել գործողություններ, բայց շատ լավ հասկանում ենք, որ խնդրի լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ քննարկման արդյունքում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ-ի փոխխոսնակ և ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը Ժնև է մեկնելու, երկուշաբթի էլ Հայաստանի ԱԳ նախարարն է մեկնելու, և հարցին՝ Երևանն ի՞նչ օրակարգով պետք է ներկայանա:

«Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության, պետականության և ապրելու իրավունքի համար և այս իրավունքները պետք է ի վերջո հաստատվեն միջազգային հանրության կողմից: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Արցախի Հանրապետությունը իր ինստիտուցիոնալ բոլոր ենթակառուցվածքներով, որպես պետություն գոյություն ունի տարիներ շարունակ և այժմ պետք է խոսքը գնա դե յուրե ճանաչման մասին, սակայն բանակցությունների գործընթացը ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է օրակարգային նոր կետեր ի հայտ բերել»,- նշեց Վահե Էնֆիաջյանը:

Հարցին, թե Արցախը դիմել է միջազգային հանրությանը ճանաչման խնդրանքով և ՀՀ վարչապետը նույնպես ասել է, որ Արցախի ճանաչումը հումանիտար աղետը կանխելու քայլերից մեկն է, այդ դեպքում ինչո՞ւ այդ հարցը ԱԺ-ի օրակարգում չի պահվում, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ԱԺ այդ հարցը օրակարգ բերելը ընդամենը տեխնիկական հարց է, սակայն դա մեր զինանոցի մեկ զենքն է, այդ գործընթացին երկիրը դեռևս չի գնում.

«Ես գտնում եմ, որ պետական մակարդակով համագործակցության հուշագիր կնքելու և գործողություններ սկսելու նախադրյալներ այսօր կան, պետք է հասկանալ, որ մեր համար ամենակարևորը ոչ թե ՀՀ-ի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ քաղաքակիրթ աշխարհի կողմից իրաղությունն ընդունելն է և փաստն արձանագրելը»:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել