Գազամատակարարման պլանային ընդհատումներ Լոռու և Գեղարքունիքի մարզերում
12:45 - 08 հոկտեմբերի, 2020

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Լոռու և Գեղարքունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Թումանյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, «Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել