ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան
00:03 - 08 հոկտեմբերի, 2020

ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԵԱՀԿ մինսկ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են։ Չորեքաշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով  Նևադա նահանգի համալսարանի ուսանողների դիմաց՝ Լաս Վեգասում։ Հայտնում է tass.ru-ն։

«Կան հիմնարար տարբերություններ մեր և Ռուսաստանի միջև: Բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ,- ասել է նա:

Որպես օրինակ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած կոնֆլիկտը։ 

«Այնտեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն վերադարձնել Կովկասյան տարածաշրջանին»,- շեշտել է նա:

 

Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել