Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են. Աղաջանյան
23:27 - 07 հոկտեմբերի, 2020

Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են. Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվություններին և հայ-վրացական հարաբերություններին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին սոցիալական ցանցերում բավականին անհանգստացնող միտումներ են նկատվում։ Մասնավորապես, որոշ կեղծ օգտատերեր, ուղղորդվելով հայտնի և անհայտ կենտրոններից, փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա՝ ներկայացնելով Վրաստանը և վրաց ժողովրդին որպես պատերազմում ադրբեջանական կողմին աջակցողի։

Կոչ եմ անում չտրվել սադրանքներին և բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։ Տեղեկացնում եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորիս հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։ Հայտնում եմ նաև, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանցից շատերն արդեն իսկ լուծված են։

Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այն հիմնված է խորը արժեհամակարգային ընդհանրությունների վրա։ Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել