Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան
22:55 - 07 հոկտեմբերի, 2020

Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան

Այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր։ Ամփոփիչ տվյալ չեմ կարող ասել, բայց վստահ եմ այդ թվերը կեսօրից հետո աճել են։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ զինված ուժերի հաջողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը չցանկացավ խաղաքարտեր բացել։

«Այս պահին ընթանում են համառ մարտեր․ և՛ հաջողությունները, և՛ ժամանակավոր խուսավարումները անխուսափելի են»,- հավելեց նա։ 

Անդրադառնալով երկու կողմից գերիների առկայության մասին հարցին՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ եթե գերիների մասին պաշտոնական տեղեկություն չկա, ինքը չի կարող մեկնաբանել՝ հավելելով, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել գերիների առկայությունը։

«Միայն այն, որ ադրբեջանական Զինված ուժերի համար հասանելի չէ սովորական հրետանին, որ խոցի Ստեփանակերտը, կիրառում են ավելի մեծ ու հզոր միջոցներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցանկացած խայտառակություն առաջնագծում փոխհատուցվում է քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանի ռազմական ամբողջ կարողության մեջ դրոնները ամենազարգացած զինատեսակներից են․ ոչ միայն դա, այլև, օրինակ, Իսրայելից բերված Lora-ները, դրոնները, հակատանկային այլ միջոցներ։

«Իհարկե, դա իրենց առանձին դրվագներում հաջողություններ արձանագրելու տեղ էր տալիս, բայց մենք վստահ չենք, որ դրանք կիրառում են ադրբեջանցիները, դրանք առանձին տեղերում են միայն ունեցել հաջողություններ։ Հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները բավական արդյունավետ պայքարել են դրանց դեմ, ուղղակի դրանց քանակն է չափազանց մեծ։ Բացի դրանից՝ եթե առանձին տեղերում կարող ես դիպուկ խոցել, դրանից հետո միևնույն է պատերազմը կոնվենցիոնալ է, և ցամաքային զորքերի գործողությունները պետք է ամրագրեն քո կատարած քայլի հաջողություն, իսկ ադրբեջանական կողմը գովելու բան չունեն ցամաքային առումով»,- ընդծեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաև հավելեց, որ հյուսիսային և հարավային ուղղությամբ մինչև վերջին նիշը սպառազինված ցամաքային խմբավորումները (հակառակորդի - խմբ․) պատերազմի 6-րդ, 7-րդ օրը արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը։ Հովհաննիսյանի խոսքով՝ դա ընդամենը խայկտառակություն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել