Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան
22:47 - 07 հոկտեմբերի, 2020

Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են։ Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց խնդիրները։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին, թե արդյո՞ք մեզ որևէ այլ երկրից օգնություն ցուցաբերվում է, ինչպես Թուրքիան է օգնում Ադրբեջանին, Հովհաննիսյանը հստակ ասաց․

«Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք»։

Անդրադառնալով ահաբեկիչների թեմային՝ նա նշեց, որ ահաբեկիչների առկայության մասին, բացի ՌԴ-ից, խոսվել է նաև այլ երկրների կողմից։

«Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է ահաբեկիչների ներգրավումը, այս անգամ նաև Աֆղանստանից բերված ահաբեկչական խմբավորումներով», հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր և երեկ բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։

«Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել