Ադրբեջանի արտգործնախարարը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
21:06 - 07 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի արտգործնախարարը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև։ Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում», - ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել