Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը․ Նիկոլ Փաշինյան
18:25 - 07 հոկտեմբերի, 2020

Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի «Время покажет» ծրագրին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։
 
Պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կօգնի՞ կարգավորել հակամարտությունը, թե՞ միայն կսրի իրավիճակը՝ ՀՀ վարչապետը ասել է․
 
«Հարցը հետևյալն է. եթե մեր վերլուծությունը հանգեցնի այն փաստին, որ դա կօգնի Ղարաբաղին և հարցի կարգավորմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ` մենք զերծ կմնանք նման որոշումից։ Այժմ քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք նաև հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության մաքսիմալ կառուցողական անդամ»։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել