ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների

 |armenpress.am|
14:22 - 07 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Եվրախորհրդարանի անդամների առջև ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը:

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը:

Նա հավելել է նաև, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել