Հակառակորդի մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել․ Դավիթ Բաբայան|hetq.am|
12:57 - 07 հոկտեմբերի, 2020

Հակառակորդի մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել․ Դավիթ Բաբայան|hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Արցախի հարավում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը մեծ կորուստներ է կրել, նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձախողվել է, մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլ սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Թիրախավորում են ենթակառուցվածքները։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել