Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան
12:42 - 07 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդին հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված և կարելի է ասել լիովին ջախջախվել է երեք բրիգադ անձնակազմով, տեխնիկայով: Հակառակորդը շուրջ 60 դիակ թողել է մարտադաշտում: Այս մասին հոկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Ստեփանակերտում հրթիռակոծութան դեպքերը շարունակվում են: ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել:

«Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից: Զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան: Իրավիճակներ կան, որ կարող են լինել հաջողություններ, կարող են լինել նաև նահանջներ, բայց հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել