civilnet.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն է արել ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա, այս մասին հայտնում է Iran Press կայքը։

«Կրակը, պատերազմն ու արյունահեղությունը լուծում չեն։ Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Չենք կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանիին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։ Նա հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի։

«Պետք է զգույշ լինել, և այստեղ ու այնտեղ կրակի վրա յուղ լցնողները որևէ մեկի օգտին չեն հանդես գալիս»,- նշել է Իրանի նախագահը։