Ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են․ նման բան չկա․ ԿԳՄՍ նախարար
18:56 - 06 հոկտեմբերի, 2020

Ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են․ նման բան չկա․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել