Կառավարությունն առաջարկում է պետական ծառայողների սոցիալական փաթեթների գումարներն ուղղել պետական հիմնադրամի |hetq.am|
15:14 - 06 հոկտեմբերի, 2020

Կառավարությունն առաջարկում է պետական ծառայողների սոցիալական փաթեթների գումարներն ուղղել պետական հիմնադրամի |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ` առաջարկելով սոցիալական փաթեթի շրջանակներում ուղղվող գումարները հայեցողությամբ փոխանցել պետական հիմնադրամի:

Նշվում է, որ սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ ընդունման անհրաժեշտությունն առաջացել այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ՝ մի շարք պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Սակայն գործող օրենքի համաձայն` սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի՝ այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել