Հոգեբանական աջակցություն Արցախից Հայաստան եկած ընտանիքներին
13:17 - 06 հոկտեմբերի, 2020

Հոգեբանական աջակցություն Արցախից Հայաստան եկած ընտանիքներին

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ հոգեբանները ևս աշխատում են 24-ժամյա գրաֆիկով:

Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել