ՊՆ-ն որևէ ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու ֆինանսական միջոցներ հավաքելու գործունեությամբ
13:04 - 06 հոկտեմբերի, 2020

ՊՆ-ն որևէ ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու ֆինանսական միջոցներ հավաքելու գործունեությամբ

ՀՀ պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել