Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին
12:35 - 06 հոկտեմբերի, 2020

Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:

Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղակայվում Ղարաբաղում, իսկ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում: Նա նաև հայտարարեց, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել