Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կտրամադրի Ստեփանակերտում կապիտալ աշխատանքներ իրականացնելու նպատակով
 |shantnews.am|
11:55 - 06 հոկտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կտրամադրի Ստեփանակերտում կապիտալ աշխատանքներ իրականացնելու նպատակով |shantnews.am|

shantnews.am: v class="news_text">

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու արտահերթ նիստին:

«Ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական  ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին հատկացնել 100 միլիոն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, այլ կապիտալ դրամաշնորհների, համայնքների հոդվածով»,-ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել