Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան
10:54 - 06 հոկտեմբերի, 2020

Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան

Մատակարարումներն արվում են անխափան։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ ծանոթ են վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին։

«Այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք»,- հայտարարեց նա՝ ասելով, որ վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության են։

Նրա խոսքով՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորներ էլ կան, փոքր տոկոս են կազմում, բայց բժշկական անձնակազմը խիստ ուշադրություն է կենտրոնացրել նրանց բուժման ուղղությամբ։

«ՀՀ տեղափոխված բոլոր քաղաքացիներին ՀՀ կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը»,- ընդգծեց նախարարը։

Թորոսյանն ընդգծեց, որ անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք որպես այդպիսին չկա, որովհետեւ մեր ունեցած սարքերը տեղափոխվում են՝ ըստ անհրաժեշտության։

«Մենք նաեւ առաջանցիկ գնումներ ենք կազմակերպում, եւ եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան օգնել, խնդրում եմ դիմեն Առողջապահության նախարարությանը»,- եզրափակեց առողջապահության նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել