Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում
 |azatutyun.am|
23:17 - 05 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր ասել է Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում:

«Արտգործնախարար Լավրովն ընդգծել է կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել խաղաղ բնակչության շրջանում աճող զոհերի կապակցությամբ», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել