Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
19:50 - 05 հոկտեմբերի, 2020

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին:

Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները:

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը:

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել