Արցախը համամարդկային հարստություն է, որը պետք է բացահայտել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կոչով է դիմել
19:08 - 05 հոկտեմբերի, 2020

Արցախը համամարդկային հարստություն է, որը պետք է բացահայտել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կոչով է դիմել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO), որն օժտված է աշխարհում խաղաղություն խթանելու առաքելությամբ: Այս մասին տեղեկացավ կոմիտեի կայքից:

«Վկայակոչելով կազմակերպության հիմնարար նպատակները, այն է՝ «զբոսաշրջության խթանում և զարգացում՝ ի նպաստ տնտեսական զարգացման, միջազգային փոխըմբռնման, խաղաղության, բարեկեցության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանման ու համամարդկային հարգանքի՝ անկախ ազգությունից, սեռից, լեզվից կամ կրոնից», կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել համապատասխան ուղերձով.Արցախ աշխարհը համամարդկային հարստություն է , որը պետք է բացահայտել, պահպանել և շարունակ հիանալ իր անսպառ մշակութային, պատմական, բնական և մարդկային ժառանգությամբ»,-հայտնել են կոմիտեից:

Կոմիտեից նկատել են, որ յուրաքանչյուր բառ վճռորոշ է, իսկ լռությունը անդառնալի հետևանքներ կարող է թողնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել