Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն․ Տնտեսագետ |hetq.am|
18:46 - 05 հոկտեմբերի, 2020

Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն․ Տնտեսագետ |hetq.am|

hetq.am: Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերը չեն ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, եւ առաջիկայում համակարգի կայունությունը վտանգված չէ, ավանդատուներն էլ մտահոգվելու կարիք չունեն: Նման տեսակետ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը:

Պրն Մնացականյան, Հայաստանի ֆինանսական համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատերազմական այս իրավիճակին:

Գլոբալ առումով ցանկացած երկրի համար ցանկացած պատերազմ  խնդիրներ է ստեղծում: Եվ նշանակություն չունի, թե տնտեսությունը որքանով է դիվերսիֆիկացված՝ չնայած ամեն ինչ իր դերն է խաղում: Սակայն, Հայաստանում առաջնահերթ խնդիրները կարճաժամկետ հատվածում, ըստ էության, չեն զգացվի, բայց հետագայում ՝ երկարաժամկետ հատվածում, տնտեսության վերականգնման և զարգացման համատեքստում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ:

Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին կայուն է և բավականին կապիտալիզացված: Ակտիվներով ֆինանսական համակարգում մեծ տեսակարար կշիռ ունեցող բանկային համակարգը կապիտալով համալրված է: Կարճաժամկետ հատվածում թե' տնտեսությունը, թե' ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն: 

Երկարաժամկետ հատվածում, բնականաբար, կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ՝ կապված վարկերի վերադարձի և տնտեսության կառուցվածքից բխող խնդիրների հետ: 

Այս կայունությունը հիմք տալի՞ս է ենթադրելու, որ ավանդների վերադարձելիության խնդիրներ չեն լինի:

Հայաստանում ավանդներն ապահովագրված են: Այս անգամ էլ խնդիր չի կարող լինել ավանդների վերադարձի առումով: 

Նախորդ ճգնաժամի ժամանակ, որն, իհարկե, պատերազմական իրավիճակներում չէր, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգն իր կայունությամբ հիմնարար դեր է խաղում տնտեսության համար, և մարդիկ գումարները ավանդ դրեցին բանկերում:  

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել