Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն լրջորեն նախազգուշացրել է ԼՂ հակամարտության կողմերին չխախտել իրանական սահմանը։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքը։

Շաբաթ օրը Իրանի սահմանների ոտնահարման մասին հաղորդագրությունների վերաբերյալ լրագրողների հարցին, Խաթիբզադեն պատասխանեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ և շատ զգայունությամբ է վերահսկում տեղաշարժերը մեր երկրի սահմանային շրջաններում»:

Խոսնակը ընդգծել է, որ տարածաշրջանի պատերազմող  կողմերից իրանական հողի ցանկացած ոտնահարում «անտանելի» կլինի՝ ավելացնելով. «Մենք լրջորեն զգուշացնում ենք բոլոր կողմերին այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»:

Իրանցի խոսնակը նաև վերահաստատել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու, քաղաքացիական անձանց պաշտպանության սկզբունքը պահպանելու, բախումները դադարեցնելու և լուրջ ու ծրագրված բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:

Վերջում Հաթիբզադեն հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու այս նպատակների իրականացմանը:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի