Առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում․ տղաների հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են
13:20 - 05 հոկտեմբերի, 2020

Առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում․ տղաների հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում նկարներ է տհրապարակել և գրել․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել