Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |armenpress.am|
01:10 - 05 հոկտեմբերի, 2020

Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում:

Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու  խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխությանը:

Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, նրա միջամտությանը Լիբիայում, Հանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել