ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ հարձակում չի իրականացվել
23:16 - 04 հոկտեմբերի, 2020

ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ հարձակում չի իրականացվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության  հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։

«Սա  ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- եզրափակել է խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել