Լուկաշենկոյի խոսքով` վերջին կես տարվա ընթացքում Բելառուսն Ադրբեջանին ռազմական բեռներ չի մատակարարել
21:49 - 04 հոկտեմբերի, 2020

Լուկաշենկոյի խոսքով` վերջին կես տարվա ընթացքում Բելառուսն Ադրբեջանին ռազմական բեռներ չի մատակարարել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահները քննարկել են Հայաստանում և Բելառուսում ներկա իրավիճակին առնչվող հարցեր։

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվող այն լուրերին՝ թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Նախագահ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, հստակ ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով, ո՜չ Ադրբեջանին, և ո՜չ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել