Այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան
21:25 - 04 հոկտեմբերի, 2020

Այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը եւ ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ»,- հայտնեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեռ երեկ ադրբեջանցիներն իրար շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակվեց մեր տեսանյութը, որը հստակ ապացուցում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական ԶՈՒ-երի հրետանային հուժկու կրակի տակ։ 

«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք՝ ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում է։ Փաստացի, երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ նրան սխալ են զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, եւ նրանց զեկուցում են կեղծ ինֆորմացիա, եւ որը փորձում է օգտագորել եւ սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք հեշտ հերքվում են՝ նույնիսկ տեսանյութերով»,- ասաց նա։

Արծրուն Հովհանվիսյանի խոսքով՝ այսօր Գյանջայի՝ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո պարզ դարձավ, որ Արդեջանի նախագահ Իլյամ Ալիեւը թքած ունի սեփական քաղաքացիների վրա։

«Մեկ շաբաթ է՝ պատերազմ է գնում, բայց նա որեւէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը, հստակ տիրապետելով, որ մեկ շաբաթից ավելի տեւող իրենց հարվածներից հետո, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, Արցախի ԶՈՒ-երը կարող են հարված հացնել իրենց ռազմական նշանակետերին, որեւէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնեց նա։ 

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-երը որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել, թեկուզ միայն այն պատճառով, որ թուրքական ԶՈՒ-երի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքցվել էր՝ շնորհիվ մեր ՀՕՊ եւ այլ ստորաբաժանումների գործողությունների։

«Նրանց կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը, թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար այսօր կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումը՝ ավելի չնչին, փախուստը՝ ավելի շատ, դրա համար էլ քաղաքների գրավման հորինված թվիթներ ենք տեսնում»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել