«Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է»․ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Լոս Անջելեսի հայ ցուցարարներին
 |tert.am|
15:45 - 04 հոկտեմբերի, 2020

«Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է»․ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Լոս Անջելեսի հայ ցուցարարներին |tert.am|

tert.am: Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանը թվիրթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ժամանակ հայ ցուցարարաները կոչ են արել լրատվամիջոցներին չլռել և անաչառորեն մեկնաբանել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները։

«Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով։ Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսորներ են Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել