Պեսկով. «Խաղաղապահների հարցը կարող է լուծվել միայն կողմերի համաձայնությամբ»
 |azatutyun.am|
01:42 - 04 հոկտեմբերի, 2020

Պեսկով. «Խաղաղապահների հարցը կարող է լուծվել միայն կողմերի համաձայնությամբ» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Խաղաղապահներ կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- այսօր ասել է Պեսկովը:

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել է, որ խաղաղապահների հարցը կարող է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել