Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

 |armenpress.am|
19:27 - 03 հոկտեմբերի, 2020

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը:

«Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը:

Հադդադը նշել է,  որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում:

«Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել