Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|
13:04 - 03 հոկտեմբերի, 2020

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հակամարտության։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով»,- ասել է նա։

«Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք «չեզոք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»:

«Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Բայց եթե դուք միջնորդ եք նման զգայուն հարցում, ապա պետք է հանդես գաք նման [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ուզում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պետք է դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։

«Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության»,- ասել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Որովհետև մեր տարածաշրջանում անվտանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», - ասել Է Ալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել