Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, հրետանի, եւ այլն․ ՊԲ մարտիկները հերոսաբար հետ են մղում գրոհները
12:26 - 03 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, հրետանի, եւ այլն․ ՊԲ մարտիկները հերոսաբար հետ են մղում գրոհները

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։ Նա նշեց, որ հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ 

Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ,որոնց թիվը ներկա պահին ճշտվում է։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված եւ չգրված օրենքները՝ թիրախավորելով նաեւ խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին։ 

Ասուլիսի վերջում Սարումյանը վստահեցրեց՝ ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել