Պաշտպանական բանակի առաջնագծում այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ
08:59 - 03 հոկտեմբերի, 2020

Պաշտպանական բանակի առաջնագծում այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ

Ժամը 08:40-ի մոտակայքում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ։ 

Տասը րոպե անց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ եւս երկու ինքնաթիռ զգետնվեց։ Համառ մարտերը շարունակվում են։ 

Նշենք, որ Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։  Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

Լուսանկերը՝ Սիփան Գյուլումյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել