ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի հանդեպ Միջերկրականի արևելքում սադրանքները չդադարեցնելու դեպքում

 |armenpress.am|
00:07 - 03 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի հանդեպ Միջերկրականի արևելքում սադրանքները չդադարեցնելու դեպքում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը չդադարեցնի սադրանքներն ու ճնշումները Միջերկրական ծովի արևելյան մասում: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մենք Թուրքիայի հետ դրական և կառուցողական հարաբերություններ ենք ցանկանում, և դա նույնպես պետք է բխի Անկարայի շահերից: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե դադարեցվեն սադրանքներն ու ճնշումները։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիան այլևս զերծ կմնա միակողմանի գործողություններից»,- ասել է ԵՀ ղեկավարը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ սադրանքների և ճնշումների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքներն ու հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել