Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան
23:04 - 02 հոկտեմբերի, 2020

Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․

«Եթե Ադրբեջանը ունենար գրավված բնակավայր, իր քարոզչական մեքենայով որպես ձեռքբերումը ցույց չէր տա երկու ուրալ մեքենա։ Ուրիշ ի՞նչ են ցույց տվել 7 օրվա ընթացքում»։

Հովհաննիսյանն նշեց, որ մեր բանակը մարտական խնդիրը կատարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ունի, պլանավորված ռեսուրսներ ունի։ Իհարկե կորուստներ կրում ենք, արկեր, վառելիք, փամփուշտ օգտագործում ենք։ Բայց բանակը հենց այն կառույցն է, որն այդ ամեն ինչը ժամանակին պլանավորել է, կուտակել է։ 

«Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը»-ավելացրեց նա։

Արծրուն Հովյաննիսյանը հայտնեց, որ Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։ 

«Ունենք սպա, որը բացառիկ հերոսություն է ցուցաբերել իր անձնակազմի հետ․ մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի և իրեն վերցնի շրջափակման մեջ ու մեր խոշոր ստորաբաժանումներից մեկին վնաս տա։ Մի քանի ժամ հետո ուրիշ ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել և ապաշրջափակել նրան»։- հայտնեց Հովհաննիսյանը։

Իսկ կենդանի գերիների մասին ինֆորմացիա նա չուներ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել