Ո՛չ Հայաստանը, և ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում․ Արցախի ԱԳ նախարարի տեղակալ
19:12 - 02 հոկտեմբերի, 2020

Ո՛չ Հայաստանը, և ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում․ Արցախի ԱԳ նախարարի տեղակալ

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հարցազրույցը BBC լրատվականին:
 
Դժբախտաբար, միայն շփման գիծը չէ, որ անխնա հարձակման է ենթարկվում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Քաղաքացիական տները, քաղաքացիական համայնքները, քաղաքներն ու գյուղերը նույնպես թիրախավորված են: Այդ պատճառով, քաղաքացիների շրջանում կան մի շարք զոհեր, և՛ սահմանամերձ տարածքներում, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում: Առողջ բանականությունը չի կարող աջակցել այդ կարծիքին:
 
Մենք տեսել ենք դա 2016 թ., 2020թ. հունիսին, երբ Ադրբեջանը հրահրեց ագրեսիա և մենք պետք է իսկապես օգտվենք մեր բանականությունից, փորձեք վերլուծել, թե որ կողմին է ձեռնտու սկսել այս ագրեսիան: Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում, հատկապես երբ նրանք ջանքեր էին գործադրում վերսկսելու բանակցությունները: Ադրբեջանն է, որ բառացիորեն հայտարարել է, որ եթե այն չկարողանա Լեռնային Ղարաբաղին տիրանալ բանակցություններով, կանի դա ուժի կիրառմամբ: Մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղը երբեք չէ եղել անկախ Ադրբեջանի մաս։
 
Հույս ունեմ, որ համաշխարհային տերությունները կհասկանան որ այս հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների, այլ Եվրոպայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։ Համաշխարհային հանրությունը պետք է գործադրի անհրաժեշտ ճնշումը որպեսզի գերտերություների առաջնորդները համախմբվեն և պարտադրեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել