ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը |factor.am|
17:22 - 02 հոկտեմբերի, 2020

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։

Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում։

«Հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների երկու հայտարարություններում էլ ես ընդգծել եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական է և իր անաչառ դերակատարությունը կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- նշված  է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ Լը Դրիանն իր զրույցներում կրկին կոչ է արել կողմերին՝ առանց նախապայմանների ու հապաղման վերսկսել բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել