Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ
14:22 - 02 հոկտեմբերի, 2020

Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետություն տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է.

Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:

Ձեր օգնությունը շատ կարեւոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։

Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի եւ կարիքների, եւ կուղարկվեն Արցախ։

Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները՝ ստորեւ.

Աջափնյակ - Արա Սարգսյան փողոց. 5
 +(374 11) 518 050

Ավան - Խուդյակով փողոց հ. 222
+(374 11) 518 108

Արաբկիր - Ն. Զարյան փողոց հ. 27
 +(374 11) 518 201

Դավթաշեն - 3-րդ թաղամաս, հ. 23/1
 +(374 11) 518 282

Էրեբունի - Սասունցի Դավթի փողոց հ. 87
 +(374 11) 518 331

Կենտրոն - Տերյան փողոց հ.44
 +(374 11) 518 401

Մալաթիա-Սեբաստիա - Սեբաստիայի փողոց հ.32
 +(374 11) 518 585

Նոր Նորք - Գայի պողոտա հ. 19
 +(374 11) 518 688

Նորք-Մարաշ - Ա.Արմենակյան փողոց հ. 272
 +(374 11) 518 718

Նուբարաշեն - Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4
 +(374 11) 518 730

Շենգավիթ - Գ. Նժդեհի փողոց հ. 26
 +(374 11) 518 808

Քանաքեռ-Զեյթուն - Դ. Անհաղթի փողոց հ. 11
 +(374 11) 518 844»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել