Սիրիայի գլխավոր Մուֆթին դատապարտել է ցեղասպան Թուրքիայի միջամտությունը ԼՂ հարցում
11:49 - 02 հոկտեմբերի, 2020

Սիրիայի գլխավոր Մուֆթին դատապարտել է ցեղասպան Թուրքիայի միջամտությունը ԼՂ հարցում

Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը, այցելեց Սուրիոյ Գլխաւոր Մուֆթի՝ Շէյխ Տոքթ. Ահմատ Պատր Ատտին Հասսունին եւ յանձնեց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաղոթիկոսի պաշտօնական նամակը:

Ազգիս Հայրապետը պաշտօնական գրաւոր նամակով դիմած էր Սուրիոյ Մուֆթիին՝ կոչ ընելով դատապարտել ու բարձրաձայնել Արցախի եւ Հայաստանի անվտանգութեանը սպառնացող Թուրք-Ատրպեճանական ռազմական եւ ոչ մարդկային ոտնձգութինները եւ ըստ կարողութեան անել ամէն ինչ խաղաղութեան եւ կայունութեան վերահասատման համար:

Հանդիպման ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը, Արցախեան խնդրին առնչութեամբ հանգամանալից լուսաբանութիւններով բացատրութիւններ տուաւ Մուֆթիին:

Սուրիոյ Գլխաւոր Մուֆթի՝ Հասսունն իր հերթին դատապարտեց ռազմական գործողութիւնները եւ ի մասնաւորի ցեղասպան Թուրքոյ արիւնատենչ միջամտութիւնը: Ան հաստատեց, թէ Թուրքիան Ատրպեճանի ճամբով հիմանկան դերակատարն է մարդասպան ահաբեկիչներու՝ Սուրիայէն եւ այլ վայրերէն ռազմաճակատ տեղափոխելուն, որով կը միտի իրականցնել ծաւալապաշտական քաղաքականութիւնը, վտանգելով տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը:

Հանդիպմանը Սրբազան Հօր կ’ընկերանային Հոգշ. Տ. Աղան Աբեղայ Երնջակեանը, Արժ. Տ. Տրդատ Քհնյ. Քիրէճեանը, Ազգային Քաղաքական Ժողովի անդմաներ՝ տեարք Աւօ Ոսկեանը,Պատրիկ Այտընեանը, Տիգրան Ստեփանեանը եւ Խորէն Չարըգեանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել