Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|
11:30 - 02 հոկտեմբերի, 2020

Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարների հետ ու համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:

Մակրոնը Թուրքիայի պահվածքի վերաբերյալ հրավիրել է նաև ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Նա Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադական գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին:

«Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել