Մինսկի խումբը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգա․ Մակրոն |civilnet.am|
10:02 - 02 հոկտեմբերի, 2020

Մինսկի խումբը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգա․ Մակրոն |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, հաղորդում է Reuters-ը։

Երեկ Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ի շարս տարբեր հարցերի՝ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։

«Ես Եվրոպական խորհրդի անդամներին զեկուցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության և այն նախաձեռնությունների մասին, որոնք մենք ակնկալում ենք ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդության անցնելու համար», - ասել Է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել