ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում |civilnet.am|
09:51 - 02 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը և վերադառնալ քաղաքական երկխոսության․ այս մասին ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք ձեռնարկում ենք բոլոր ջանքերը այլ միջազգային ուժերի հետ համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։ Սա բռնությունը դադարեցնելու միակ հնարավորությունն է»,- ասել է նա ։

Պատասխանելով հակամարտությունում Թուրքիայի դերի մասին լրագրողների հարցին՝ Միշելն ընդգծել է. «Մենք ցանկանում ենք, որ բոլորը ավելի կառուցողական և դրական դեր խաղան, որը կնպաստի լարվածության լիցքաթափմանը»:

«Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի բարդացնում է այն»,- ասել է Շառլ Միշելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել