Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|
00:10 - 02 հոկտեմբերի, 2020

Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ գործունեության:

Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր:

Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել