ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց զերծ մնալու կոչերին

 |armenpress.am|
23:01 - 01 հոկտեմբերի, 2020

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային հորդորում է ականջալուր լինել ԼՂ հակամարտությունը սրելուց զերծ մնալու կոչերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիային հորդորում է ականջալուր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրելուց զերծ մնալու միջազգային հանրության կոչերին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին` զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողություններից: Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության միասնական, հստակ, վճռական դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ կրակի դադարեցման առումով Արտաքին գործերի նախարարությունն իր ամբողջ ներուժով այս ընթացքում կապի մեջ է եղել իր բոլոր գործընկերների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել