Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|
09:54 - 01 հոկտեմբերի, 2020

Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։

«Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- TASS-ը փոխանցում է նրա խոսքերը։

Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել