Իտալիան կոչ է արել բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով՝ առանց նախապայմանների
 |news.am|
01:44 - 01 հոկտեմբերի, 2020

Իտալիան կոչ է արել բանակցություններ վարել Ղարաբաղի հարցով՝ առանց նախապայմանների |news.am|

news.am: Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ Իտալիան կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը երկար տարիներ ձգվում է առանց լուծման, բայց այսօր մենք վախենում ենք քաղաքացիական բնակչության եւ տարածաշրջանային կայունության համար ռիսկերի հետագա լուրջ սրումից»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ «այս ճգնաժամը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությունը՝ առանց որեւէ նախապայմանի»:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել