ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքների նպատակով այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղեր
23:44 - 30 սեպտեմբերի, 2020

ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքների նպատակով այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։ 

Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել