Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|
21:19 - 30 սեպտեմբերի, 2020

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Ռուսական կողմը իր խոր մտահոգությունն է հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների առթիվ։ Կրակի դադարեցման, լարվածության նվազեցման, ինչպես նաև սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիության կոչ է հնչեցվել», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի համաձայն. «Սերգեյ Լավրովը ընգդծել է, որ Ռուսաստանը` թե որպես առանձին պետություն և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, որոնց նպատակը կլինի ղարաբաղյան հիմնախնդրի՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումը»։

«Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել